Հուլիսի 28-ին՝ ժամը 12։00-ի սահմաններում իրավիճակը սահմանին լարված է եղել․ ՊՆ
15:16 , 28 հուլիս, 2022
Հուլիսի 28-ին՝ ժամը 12։00-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքերի ուղղությամբ։ Այս մասին հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։
Հայկական կողմի պատասխան գործողություններով ադրբեջանական ստորաբաժանումների կրակը լռեցվել է։
Հայկական կողմում տուժածներ չկան։