Զելենսկին հոգնեցրել է համաշխարհային հանրությանը, նրա կերպարն անհույս մարել է․ Զախարովա


11:53 , 28 հուլիս, 2022

Tert.am-ը գրում է.

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու՝ Արևմուտքի կողմից ձևավորված կերպարի ռեսուրսն ամբողջությամբ սպառվել է, համաշխարհային հանրությունն այլևս չի ընկալում այն։ Այս մասին իր թելեգրամյան ալիքում գրել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Դիվանագետն ուշադրություն է հրավիրել այն փաստին, որ արևմտյան մամուլն ակտիվորեն սկսել է գրել Ուկրաինայի առաջնորդի կնոջ՝ Ելենա Զելեսկայայի մասին։

«Նկատեցի՞ք՝ ինչպես է արևմտյան մամուլը գովազդում Զելենսկու կնոջը։ Նրա այցը Միացյալ Նահանգներ, ամսագրերի շապիկները, ֆոտոշարքերը բունկերում: Նույնիսկ Ուկրաինայի նախագահն է այժմ հարցազրույցներ տալիս կնոջ ֆոնին: Պատճառը պարզ է. Զելենսկին հոգնեցրել է, համաշխարհային հանրությունը նրան այլևս չի ընկալում, «հագեցել» են»,- գրել է Զախարովան։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: