Լոպազ Մխոն


15:33 , 27 հուլիս, 2022
Աննայի կողմից «Իմ քայլը» հիմնադրամի վերակացու կարգված Հայրապետյան Մխոն կիսվել է ԲՏԱ ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ Արտյոմ Մեհրաբյանի հետ ունեցած հանդիպման արդյունքներով ու լոպազացել, թե «Իմ քայլը» հիմնադրամը նպատակ ունի՝ բացահայտելու Հայաստանի և համայն հայության կարևորագույն, մշտապես վերարտադրելի ռեսուրսը՝ մարդկային ներուժը, կատարել երկարաժամկետ ներդրումներ՝ համառ, տևական ու հետևողական աշխատանքի միջոցով ձևավորելով առավել որակյալ և մրցունակ հասարակություն, որն էլ, իր հերթին, պատրաստ կլինի դիմագրավել ապագայի անգամ ամենադժվարին մարտահրավերներին:

Թե ինչ բնույթի ապագայի մարտահրավերների մասին է խոսում Մխոն, ով, ի դեպ, ասում են, թե հատուկ հարաբերություններ ունի Գռզոյենց հետ, պարզ չէ: Մխոյի փիառապատ խոսքերը կարելի է գնահատել որպես մի անհույս փորձ՝ ինչ-որ կերպ արդարացնելու «Իմ քայլի»՝ Նիկոլի ընտանիքի անձնական դրամապանակի գոյությունը՝ որպես դրա արդարացում բերելով ինչ-որ պաթետիկ հիմնավորումներ:

Ադրբեջանը շատ կոնկրետ զինվում է ու, ինչես վկայում են մի շարք լուրջ փորձագետներ, սպասում հարմար պահի՝ հարձակում գործելու Հայաստանի Գեղարքունիքի, Վայոց Ձորի ու Սյունիքի ուղղությամբ՝ Թուրքիայի աջակցությամբ կայծակնային արագությամբ փորձելով ջնջել Հայաստանը երկրի երեսից՝ չնայած այն բանին, որ մխոները չեն դադարում բարբաջել խաղաղության դարաշրջանի ու այդ դարաշրջանում հայությանը սպասվող բարեկեցության մասին:

Հիմա Մխոն հայտաարում է, որ պատրաստվում են ինչ-որ կրթական ծրագրեր հովանավորել, մարդկային ռեսուրս բացահայտել մի դեպքում, երբ այդ ամեն ինչի համար Հայաստանն ուղղակի ժամանակ չունի. նույն բարեգործական ֆոնդերը ներկա պահին պետք է ուղղված լինեն մի բանի՝ բանակի արագ վերազինմանը: Ռազմաարդյունաբերություն զարգացնելը լավ բան է, բայց դրա համար տևական ժամանակ է պահանջվում հատկապես մի դեպքում, երբ հակառակորդ երկիրն Ադրբեջանն է, որն այնքան զենք է կուտակել պատերազմից հետո ու այնպիսի մակարդակի բարձրացրել իր ԶՈՒ-ի մարտունակության մակարդակը, որ մխոներին մնում է միայն անկյունում եղունգ կրծել, եթե, իհարկե, հոգու խորքում ուրախ չեն դրա համար:

Ադրբեջանը, ի տարբերություն իմքայլականների, հանրակրթական դպրոցներում հայատյացության քարոզն է առաջ մղում՝ մշտապես բարձր պահելու սեփական հասարակության պաշտպանունակութան մակարդակը այն դեպքում, երբ տարբեր տրամաչափի ՔՊ-ական պատգամավորներ, չինովնիկներ, հանրային պաշտոնյաներ ու եսիմ էլի ովքեր հայ հանրությանը փորձում են համոզել, որ եթե չատենք թուրքերին, թուրքերն էլ մեզ չեն ատի ու կստացվի երջանիկ բազմազգ ընտանիք:

Ո՞վ է մերունին…