Ո՞ւմ են անհայրենիքները հանձնում այն, ինչ հանձնման ենթակա չէ


12:59 , 27 հուլիս, 2022
Արցախի Աղավնո գյուղի դպրոցի շենքն է։ Պատերազմի ժամանակ շենքը շատ վնաս էր կրել թշնամու հրետակոծությունից, մի խումբ հայ մարդիկ էլ փորձել էին թալանել՝ կարծելով, թե հանձնվող գյուղը ավելի լավ է դատարկ տալ Ադրբեջանին։ Շնորհիվ Աղավնոյի գյուղապետ Անդրանիկ Չավուշյանի ու դպրոցի տնօրեն Պողոս Աղաբեկյանի՝ ամեն ինչ գրեթե նույնությամբ պահպանվեց, գյուղն էլ չդատարկվեց։
2021-ի փետրվարին երբ հերթական անգամ մտա Աղավնո, պատերազմից ընդամենը 3-4 ամիս անց արդեն հասցրել էին նորոգել դպրոցն ու անցնել բնականոն դասապրոցեսի։
2022-ի հուլիսին հայրենիքին իմ նվիրյալ ընկեր Հովհաննես Իշխանյանը նկարել է Աղավնոյի դպրոցի շենքը՝ գունազարդված։
Ո՞ւմ են անհայրենիքները հանձնում այն, ինչ հանձնման ենթակա չէ։
Գեներալ Մանվել Գրիգորյանը նման դեպքերում ասում էր՝ թող գնան իրենց մայրերին փոխզիջեն ու հանձնեն։