21:51 , 29 օգոստոս, 2013Panorama.am-ը գրում է.
«Վերջերս մայրաքաղաքի տարբեր հասարակական վայրերում խաղային ավտոմատների միջոցով տարատեսակ իրերի, այդ թվում՝ ծխախոտի խաղարկության կազմակերպմանը շատ դեպքերում մասնակցում են նաև երեխաները և արդյունքում ծխախոտը մատչելի է դառնում անչափահասների համար: Նման դեպքերն անընդունելի են, քանի որ սպառնում են հասարակության կայունությունը և զարգացումը ապահովող խմբի՝ երախաների առողջությանը»: Այս մասին ասված է ՄԻՊ facebook-յան էջում տարածած հայտարարության մեջ:
«Պատահական չէ, որ միջազգային մի շարք կարևորագույն փաստաթղթերով ամրագրված է երեխայի՝ բարձրագույն մակարդակի առողջություն ունենալու իրավունքը և միաժամանակ պետության պարտավորությունը` ձեռնարկել և իրականացնել արդյունավետ միջոցներ ծխախոտային արտադրատեսակների վաճառքը անչափահաս անձանց արգելելու և վաճառքի դեպքերը վերացնելու համար:
Արձագանքելով խնդրին՝ Օմբուդսմենի աշխատակազմն իրականացրել է համապատասխան ուսումնասիրություններ և պարզել, որ խաղային ավտոմատների միջոցով ծխախոտի խաղարկությունը համարվում է շահումով խաղ, որը լիցենզավորման ենթակա գործունեության տեսակ է և ըստ ՀՀ գործող օրենսդրության` առանց լիցենզիայի գործունեություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտների հայտնաբերման, ինչպես նաև դրանց նկատմամբ պատասխանատվության միջոցների կիրառման իրավասությունը վերապահված է Հարկային մարմիններին:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ