ԵԱՀԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավարի պաշտոնին հասած DJ Էդոն բողոքել է, թե եվրոպացիներն իրենց բանի տեղ չեն դնում


17:22 , 26 հուլիս, 2022

Կարապետյան Մարիշը մահից է փրկվել

Պլաստինկա գզողից ԵԱՀԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավարի պաշտոնին հասած DJ Էդոն բողոքել է, թե եվրոպացիներն իրենց բանի տեղ չեն դնում. ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի ամառային նստաշրջանում ներկայացված զեկույցներում հայկական պատվիրակությունը 3 փոփոխություն է նախաձեռնել, որոնք վերաբերել են նաև գերիների առկախված խնդրին, մշակութային ժառանգության պահպանմանը, սակայն դրանք չեն ընդունվել՝ չնայած որ ՔՊ-ականները ու, մասնավորապես, Կարապետյան Մարիշն ամեն ինչ արել են՝ Ուկրաինայի խնդրից բացի ուրիշ ոչնչի մասին մտածել չցանկացող եվրոպացիների ուշադրսւթյունը Հայաստանի խնդիրների ուղղությամբ սևեռելու: DJ-ը անգամ հանդգնել է դատապարտել եվրոպացիներին՝ նման վարք դրսևորելու համար:

DJ Էդոյի հայտարարությունն իրականում մի ինչ-որ հատվածային խնդրի մասին չէ. Հայաստանը եվրոպացիներին կամ Եվրոպայի քաղաքական կառույցներին գլոբալ առումով հետաքրքիր է բացառապես հայ-թուրքական «հաշտեցման» կոնտեքստում, որի աշխարհաքաղաքական նպատակն ընդամենը մեկն է՝ Կովկասից ՌԴ-ի դուրսմղումը: Այլ թեմա Եվրոպան չունի՝ քննարկելու՝ ներառյալ հայկական պետության կամ հայ ժողովրդի շահերից բխող օրակարգերը:

Կարող է հարց առաջանալ, սակայն, թե եթե այդպես է, ու եվրոպացիները խոշոր հաշվով մեզ վրա թքած ունեն, ինչի ապացույցը դարձավ նաև 44-օրյա պատերազմի ընթացքում նույն հավաքական Արևմուտքի ջայլամային կեցվածքը, ապա ինչպե՞ս է նրանց հաջողվում արմատավորվել Հայաստանում, ո՞րն է գաղտնիքը:

Իրականում «ազգային շահ» հասկացությունը «նոր» Հայաստանում անճանաչելիորեն այլասերվել է՝ վերափոխվելով «Նիկոլի շահի»: Եվրոպացիները Հայաստանը ընդհանուր առմամբ արևմտաթուրքական ծիրում պահելու մեկ հիմնական գործիք ունեն՝ Նիկոլի քաղաքական վախերն ու հանուն իշխանության նրա՝ ամեն ինչի գնալու պատրաստակամությունը: Նիկոլը պատրաստ է տալ ամեն բան՝ միայն թե Արևմուտքի աչքում չկորցնի իր լեգիտիությունը՝ թքած ունենալով Հայաստանի պետական շահի վրա: Պետությունը տվյալ պարագայում հենց Նիկոլն է: Եվրոպացիները Հայաստանը կարող են ազատորեն ծախել թուրքերին, բայց գովել Նիկոլին, և հենց միայն դա բավարար կլինի, որ Նիկոլը ծպտուն չհանի: Եվրոպացիները լավ գիտեն, որ ՀՀ իշխանություններին ոչ մի հակաթուրքական կամ հակաազերիական բանաձև էլ հարկավոր չէ: Ավելին՝ նրանք չեն կարող տեղեկացված չլինել, թե իրականում ինչ գաղտնի ծրագիր են ՔՊ-ականները հենց հիմա իրագործում՝ առերևութաբար խաղալով սրտացավ իշխանության դեր: Նույն Կարապետյան Մարիշին հիմա երևի արդեն ինֆարկտ խփած կլիներ, եթե նույն ԵԽԽՎ-ում ընդունվեր որևիցե հայանպաստ բանաձև կամ հայտարարություն. ի՞նչ կասեին թլպատված թուրք տղաները:

Այնպես որ՝ մարիակարապետյաններն ու DJ էդոները կարող են իզուր. գիտենք՝ ով ով է: