Թուրքերի ապտակը՝ DJ Էդոյին


15:30 , 26 հուլիս, 2022
«Առյուծի կաթ խմած» DJ Էդոն, իրեն ոչ հատուկ համարձակությամբ այսօր հայտարարել է, թե Հայաստանը հրաժարվում է քննարկել «Զանգեզուրի միջանցքի» հարցը՝ ստեղծելով իսկական հայրենասերի տպավորություն. իբր ուժեղ տղա է Նիկոլի սրտի DJ-ը, թուրքերին չի տա հայոց հողը:
 
Ցավոք, ինչպես հուշում է Էրդողանը, DJ Էդոյի ոչ մի խոսք որևիցե արժեք չունի. նախորդ շաբաթվա վերջն էր, երբ Էդուլը հերթական անգամ վստահեցրեց, թե հայ-թուրքական երկխոսությունն ընթանում է առանց որևէ նախապայմանի ու այդպես էլ ընթանալու է մինչև վերջ, բայց ահա այսօր էդուլենց կուրատոր Ռեջեփը հստակ ու որևէ երկիմաստություն բացառող հայտարարությամբ է հանդես եկել՝ պնդելով, որ Ադրբեջանն ի սկզբանե Թուրքիայի համար եղել է «կարմիր գիծ», և որ Ադրբեջանի խնդիրները լուծելուց հետո միայն Անկարան կբացի Հայաստանի հետ սահմանները: Հայ-թուրքական գործընթացի մասին ճշմարտությունը բացահայտած Էրդողանը նաև ընդգծել էր, որ Նիկոլը տարածաշրջանային խաղաղության և համագործակցության տեսանկյունից կիսում է իրենց հետ նման մտքերը:
 
Շատ տհաճ իրավիճակում են այժմ հայտնվել ՔՊ-ականները. ոչ մի կերպ չի ստացվում ֆռռացնել հանրությնաը, և հետաքրքիրն էլ այն է, որ էդոներին սուտ խոսել թույլ չի տալիս հենց Էրդողանը, ում ձեռքի տակ հաստատ կան լրջագույն կոմպրոմատներ՝ փաստող ոմանց դավաճանությունը:
 
Հիմա`DJ Էդոյի «Զանգեզուրի միջանցքի» մասին արած հայտարարության մասին: Ակնհայտ է, չէ՞, ինչ է ուզում Էրդողանը. բացի այն, որ պետք է հավերժ բացառենք անգամ «Լեռնային Ղարաբաղ» եզրույթը, պեպտք է նաև սեփական նախաձեռնությամբ, հոժարակամորեն տանք Սյունիքը, որ Նիկոլի Իլհամը Ռեջեփին բարեխոսի՝ բացելու հայ-թուրքական սահմանը: Էրդողանի հույսը DJ Էդոն է մնացել, քանի որ հայտնի է Իրանի ու Մոսկվայի դիրքորոշումը: Բայց եթե Էդոն Հայաստանի տարածքը նվիրում է Ադրբեջանցուն, Իրանն ու Թուրքիան ո՞վ են, որ արգելեն՝ ահա թուրքերի տրամաբանությունը:
 
Ինչ վերաբերում է Էդոյի այն պնդմանը, թե իրենք հրաժարվում են անգամ քննարկման առարկա դարձնել «Զանգեզուրի միջանցքը», ապա՝ մի խորհուրդ՝ մի՛ վստահեք ՔՊ-ական խեղկատակների հավաստիացմանը՝ աչքի առաջ ունենալով Էրդողանի այսօրվա հայտարարությունը: