18:56 , 29 օգոստոս, 2013
Doctors.am-ը գրում է.
Չնայած բոլորը չէ, որ համակարծիք են, այդուհանդերձ, կարմիր գինին փակում է ախորժակը: Գիտնականների խոսքերով` այն կարելի է օգտագործել որպես միջոց, որը կնպաստի քաշի նվազմանը:
Թեստերը ցույց են տվել, որ երբ մեղուներին տալիս էին ռեսվերատրոլ՝ կարմիր գինու մեջ պարունակվող միացություն, նրանք սկսում էին ավելի քիչ սնվել: Այսկերպ, մեղուն ուտում էր այնքան, ինչքան անհրաժեշտ էր էներգիայի պաշարը լրացնելու համար: Մինչդեռ սովորաբար նրանք ավելի շատ էին ուտում:
Մեղուները նաև դադարում էին հետաքրքրվել շաքարի լուծույթով: Այսինքն` նրանց մոտ նվազել էր զգայունությունը շաքարի հանդեպ, քանի որ նրանք սոված չէին: Պարզապես նրանք ավելի քիչ էին ուտում իրենց սիրելի քաղցրավենիքից: