13:26 , 26 հուլիս, 2022ՔՊ–ական պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հնարավոր է հանդիպեն։
«Վերջին շրջանում բավականին ակտիվ գործունեություն է իրականացվում դիվանագիտական հատվածում, հանդիպումները բավականին հաճախ են և տարբեր ձևաչափերով: Այո՛, որքանով տեղյակ եմ՝ նաև կան բանակցություններ, որ որոշ ժամանակ անց պետք է հանդիպում տեղի ունենա Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների միջև, ժամկետների առումով հստակ չեմ կարող ասել», - ասաց Աղաջանյանը։