Ծանր պայուսակ կրելն անդրադառնում է հոգեբանության վրա


21:44 , 29 օգոստոս, 2013

Ծանր պայուսակ կրելն անդրադառնում է հոգեբանության վրաDoctors.am-ը գրում է.

Հոնկոնգի և Սինգապուրի գիտնականները հավաստիացնում են, որ այն մարդիկ, ովքեր մշտապես ծանր պայուսակներ են տանում, ավելի հաճախ են ընկճվում, հայտնում է 1in.am-ը:

Ծանրություն տանելու ընթացքում մարդը կարող է չնկատել, թե ինչպես են իր ենթագիտակցության մեջ արթնանում դեպրեսիվ մտքեր:

Ծանրություն կրելու և մարդու հոգեկան առողջության միջև կապն ակնհայտ է դարձել, երբ հետազոտության ընթացքում կամավորներին առաջարկվել է որոշ ժամանակ ծանրություն տանել, որից հետո ուսումնասիրվել է նրանց հոգեվիճակը։