Ձեր կենսաթոշակային հաշիվների կառավարիչները իրավունք ունեն այդ գումարների մինչև 40%-ը ներդնել արտարժույթով՝ արտասահմանում


14:09 , 26 հուլիս, 2022
Շատերի մոտ տեսա կենսաթոշակային հաշիվներում մեծ վնասների մասին գրառումներ: Իսկ մտածե՞լ եք, որը կարող է լինել պատճառը: Եկեք դեսը ասեմ:
Ձեր փողերի կառավարիչները իրավունք ունեն այդ գումարների մինչև 40%-ը ներդնել արտարժույթով՝ արտասահմանում: Իսկ քանի որ մեր պետությունը չեղածի հաշիվ է, այսինքն չի մտածում այս ահռելի չափի երկար փողերը ճիշտ ուղղորդել, օրինակ դեպի ենթակառուցվածքներ և դրա համար թողարկել երկարաժամկետ նպատակային պարտատոմսեր, ֆոնդերի կառավարիչները փոխակերպում են դրանք արտարժույթի և ներդնում երկրից դուրս: Այսինքն, մեր փողը առնվազն կեսի չափով չի ծառայում մեր հանրությանը:
Իսկ մնացյալ կեսն էլ (օրենքն ասում է առնվազն 60% դրամով պետք է ներդնել) կամ տեղի բանկերում կոպեկներով ավանդ են դնում (բանկ են հարստացնում) կամ էլ ասենք հանքերի թողարկած պարտատոմս գնում կամ էլ պետական գանձապետական պարտատոմս, որ ձեր փողերով բյուջետային ընթացիկ աննպատակ ծախսեր անեն:
Վերադառնամ կորստի պատճառին:
Քանի որ ձեր փողերի մի ահագին մաս (մինչև 40%) վեր է ածվել արտարժույթի, իսկ հիմա դրամը արժեվորվել է, իսկ ձեզ ամեն դեպքում վերջում դրամ են տալու, ստացվում է, որ ձեր արտարժույթով ներդրումները միայն դրամի արժեվորման պատճառով (շնորհակալություն հայտնեք ԿԲ-ին) նվազել են առնվազն 20 տոկոսով (այսինքն այսքան վնաս եք կրել): Սրան գումարեք եվրոպական ֆինանսական շուկաների խնդիրները (այնտեղ շատ ներդրումներ կարող են լինել՝ ըստ օրենքի) և ձեռք քաշեք ձեր կուտակումների մի մեծ պատառից:
Ինչպես ընթացիկ գրեցի, այս փողերը պետք է ծառայացվեն պետությանը, այլ ոչ թե անտերուդուս շպրտվեն կողքի և ով ինչ ուզի կամ կարողանա կամ բաշարի անի:
Դրամի կտրուկ արժեվորմամբ ուրախացողներ, բա ինչ գիտեիք, դոլարիզացիայի մեծ կշիռ ունեցող երկրում շատերը այսպիսի վնասներ են կրելու, երբ ընդամենը 3-4 ամսվա մեջ դրամ են արժեվորում շուրջ 20 տոկոսով:
Նաև շարունակեք չզբաղվել քաղաքականությամբ, մեկ է ինքը ձեզանով ամեն դեպքում զբաղվում է: Վերջում էլ հավելեմ, որ այո՛, կուտակային կենսաթոշակային համակարգի այս տեսքով ստեղծումը և այս որակով կառավարումը քաղաքական որոշում էր/է: