Ինչո՞վ է պայմանավորված ՊՆ-ի գաղտնապահությունն այս հարցում, է՛լ ի՞նչ է թաքցնում Սուրիկը


19:46 , 25 հուլիս, 2022

Է՛լ ի՞նչ է թաքցնում Սուրիկը

Այսօր ՊՆ-ի կողմից տարածված հաղորդագրությունն այն մասին, որ հուլիսի 17-ին ջերմային 2-րդ աստիճանի այրվածքով Զանգեզուրի կայազորային հոսպիտալ է ընդունվել N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Պալյան Ջիվանի Պողոսյանը, որի վիճակը գնահատվում է որպես ծայրահեղ ծանր, բավական լուրջ հարցերի տեղիք է տալիս: Օրինակ՝ հարց է առաջանու, թե ինչո՞վ է պայմանավորված ՊՆ-ի գաղտնապահությունն այս հարցում՝ նկատի ունենալով այն, որ այդ մասին լուրը ՊՆ-ն տարածում է դեպքից ավելի քան մեկ շաբաթ հետո: Գործ ունենք զինվորական գաղտնապահության հե՞տ, թե՞ յուրատեսակ արատի վերածված սովորության՝ նկատի ունենալով ողբերգական ոչ հեռու անցյալը: Կամ ի՞նչ է հենց հիմա կատարվում բանակի հետ, որի մասին հայաստանյան հանրությունը կա՛մ երբեք չի իմանալու, կա՛մ իմանալու է շատ ուշ, երբ բանը բանից անցած կլինի:

Առաջին հայացքից այս հարցադրումները կարող են թվալ տարօրինակ՝ նկատի ունենալով Պաշտպանության նախարարության սպեցիֆիկան, սակայն աչքի առաջ ունենալով նույն Շուշիի կորուստը՝ ՊՆ գաղտնապահությունը դարձել է մի տեսակ չարագուշակ:

Տեսնես է՛լ ի՞նչ է խնամքով թաքցնում Սուրիկը՝ շատ լավ իմանալով Հայաստանի գլխի գալիքը…