Վահագն Վերմիշյանը դատական նիստից հետո հոսպիտալացվել է


19:13 , 25 հուլիս, 2022

ՀՀ քաղաքաշինության պետական կոմիտեի նախկին նախագահ Վահագն Վերմիշյանի ինքնազգացողությունը դատական նիստից հետո կտրուկ վատացել է, շտապօգնության բրիգադը Վերմիշյանին տեղափոխել է «Էրեբունի» ԲԿ։ Տեղեկությունը «Ֆեյսբուքի» իր էջում հայտնել է Վերմիշյանի պաշտպան Ալեքսանդր Կոչուբաևը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ դատական նիստերի դահլիճում վատացել է ՀՀ քաղաքաշինության պետական կոմիտեի նախկին նախագահ Վահագն Վերմիշյանի ինքնազգացողությունը, և դատական նիստն ընդմիջվել է: