Հղի Արուսիկ Տիգրանյանը հայտնվել էր հիվանդանոցում․ նա վատ է տանում հղիությունը


18:29 , 25 հուլիս, 2022

Starnews.am-ը գրում է․

Starnews-ն արդեն տեղեկացրել է, որ լրագրող, հաղորդավար Արուսիկ Տիգրանյանը բալիկի է սպասում։ Այդ մասին նա հայտնել էր տեսանյութ հրապարակելով, որում նաև ցույց էր տվել, թե ինչպես է տվյալ լուրը հայտնել ամուսնուն։

Լուրը հայտնելուց հետո Արուսիկն ինստագրամյան հարթակում հարց ու պատասխան է կազմակերպել, որի շրջանակներում նշել է, որ վատ է տանում հղիությունը, ավելին՝ հիվանդանոցում էր հայտնվել։ «Անգինայի ու տոկսիկոզի պատճառով էնքան հաց չէի կերել, որ հյուծվել և ջրազրկվել էի»,-գրել է Արուսիկը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ տեղեկացրել էինք, որ վերջերս  Արուսիկ Տիգրանյանը զայրացել էր: Պատճառն իր հղիություն քննարկումն էր: Արուսիկը, առհասարակ, հաճախ է անդրադառնում տվյալ թեմային՝ ցույց տալով, թե իր հետևորդները որքան են իրեն հոգնեցնում նման հարցերով: Այս անգամ լրագրողը գրել էր հետևյալը.

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: