ՌԴ-ում որպես դեսպան ուղարկված Հարությունյան Վաղարշակը, կես տարուց ավել է ՌԴ նախագահին հավատարմագիր չի հանձնել


16:36 , 25 հուլիս, 2022
Ռուսաստանի հետ հարաբերությունները Հայաստանի համար որքանո՞վ են կարևոր: Այս հարցը, իհարկե, նորմալ մարդկանց ականջին կարող է խիստ տարօրինակ կամ նույնիսկ հեգնական թվալ, բայց բանից պարզվում է, որ ՀՀ իշխանությունների համար ամեն ինչ այնքան էլ միանշանակ չէ:

ՌԴ-ում որպես դեսպան ուղարկված Հարությունյան Վաղարշակը, բանից պարզվում է, համարյա կես տարուց ավել է՝ ՌԴ նախագահին հավատարմագիր չի հանձնել: Ասել կուզի՝ դե յուրե ՌԴ-ում Հայաստանը չունի դեսպան:

Իրականում սա բնավ տարօրինակ չէ՝ նկատի ունենալով այն, թե ով է դեսպանների շեֆ Արաբատ Օմեգան: Եթե մի երկրում արտգործնապարարը թուրքական գործակալ է, բնական է, որ դեսպանատների վիճակն էլ այսպիսին պետք է լինի: Փաստացի չունենալ դեսպան ՌԴ-ում մի դեպքում, երբ գաղտնիք չէ այդ երկրի ունեցած դերը՝ Հայաստանի ու ՀՀ քաղաքացիների կյանքում, նշանակում է լինել կա՛մ տխմար, կա՛մ ուղղակի թշնամի: Չնայած եթե նույնիսկ Վաղոն հավատարմագրերը հանձնած էլ լիներ, դժվար թե դրանից գետնի վրա ինչ-որ բան փոխվեր, հայ-ռուսական հարաբերություններնն էլ կտրուկ վերելք ապրեին. Վաղոյից ավելի շուտ տիեզերագնաց կստացվի, քան դեսպան:

Ա՛յ այդ հաշվարկով էլ ուղարկել են: