16:53 , 25 հուլիս, 2022Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը չի պատրաստվում այցելել Ճապոնիա՝ մասնակցելու Ճապոնիայի նախկին վարչապետ Սինձո Աբեի հուղարկավորությանը։ Ռուսաստանի մասնակցության մակարդակը կորոշվի ավելի ուշ, երկուշաբթի լրագրողներին ասել է պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Ոչ, Պուտինը մտադիր չէ այցելել Ճապոնիա, մասնակցել հուղարկավորությանը: Հավելյալ կորոշվի Ռուսաստանի մասնակցության մակարդակը: Պուտինը չի պատրաստվում գնալ»,- ասել է նա՝ պատասխանելով ՏԱՍՍ-ի հարցին։
Հիշեցնենք, որ Ճապոնիայի Նարա քաղաքում անհայտ անձը կրակել էր նախկին վարչապետ Սինձո Աբեի վրա: Ստացած վնասվածքների հետևանքով Ճապոնիայի նախկին վարչապետը մահացել է։