Ադրբեջանը պաշտոնական նամակ է ակնկալում ԿԽՄԿ-ից. ԿԽՄԿ-ում տեղյակ չեն, թե ինչի մասին է խոսքը


18:43 , 29 օգոստոս, 2013

Ադրբեջանը պաշտոնական նամակ է ակնկալում ԿԽՄԿ-ից. ԿԽՄԿ-ում տեղյակ չեն, թե ինչի մասին է խոսքըPanorama.am-ը գրում է.

Ադրբեջանի գերիների, պատանդների և անհայտ կորածների պետական հանձնաժողովի նախագահ Շաին Սաիլովը «ՍալամՆյուզ» լրատվական գործակալության հետ զրույցում հայտարարել է, որ հանձնաժողովը Կարմիր խաչի միջազգային կոմիտեից ադրբեջանցի զինծառայող Ֆիրոզ Ֆարաջովի և հայ զինծառայող Հակոբ Ինջիղուլյանի՝ հայրենիք վերադարձման հարցով պաշտոնական նամակ դեռևս չի ստացել:

Վերոնշյալ թեմայի շուրջ պարզաբանումներ ստանալու նպատակով Panorama.am-ը կապ հաստատեց ԿԽՄԿ հայաստանյան պատվիրակության հաղորդակցման ծրագրերի պատասխանատու Աշոտ Աստաբացյանի հետ։

Հարցին, թե ի՞նչ պաշտոնական նամակի մասին է խոսքը, Ա. Աստաբացյանը նշեց. «Անկեղծ ասած չեմ կարող մեկնաբանել վերոնշյալ հայտարարությունը ու չեմ կարող ասել, թե ի՞նչ են նկատի ունեցել»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ