«Մեծն դիվանագետ» DJ-ը մարդկանց լրիվ հիմարի տեղ է դրել


10:18 , 25 հուլիս, 2022
ԱԺ-ում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ պատասխանելով հարցին, թե Երևանն ի՞նչ դիրքորոշում ունի՝ կապված օրերս թուրքական կողմից հնչած հայտաարությունների հետ այն մասին, որ հայ-թուրքական երկխոսության խնդրում Անկարայի համար վճռորոշ է Ադրբեջանի տեսակետն ու «Զանգեզուրի միջանցքի» բացումը, արդյոք սրանք թուրքական կողմից առաջ քաշված նախապայմաննե՞ր են այն դեպքում, երբ, ինչպես հայտնի է, խոսք է գնում առանց նախապայմանների հարաբերությունների կարգավոման մասին՝ DJ Էդոն հայտարարել է, թե այդ հայտարարությունները չեն խոսում այն մասին, որ Թուքիան նմանատիպ նախապայմաներ է առաջ քաշում. դրանք թուրքական կողմից հնչող ստանդարտ հայտարարություններ են և ոչ ավելին: «Այո՛, ես արձանագրում եմ, որ հայկական կողմի դիրքորոշումը չի փոխվել, և որևէ նախապայման այս գործընթացում անընդունելի է»,-հստակեցրել է «մեծն դիվանագետը»:

DJ-ը մարդկանց լրիվ հիմարի տեղ է դրել. Նախապայմաններն է՛լ ինչպե՞ս են լինում: Է՛լ ի՞նչ պետք է ասի ու անի Թուրքիան, որ սրանք հասկանան, որ Անկարային DJ Էդոյի կարծիքը բացարձակապես չի հուզում: Այդ DJ Էդոն է ինքն իրեն ու հանրությանը խաբում, թե չկան նախապայմաններ: Նախպայմաննեը ոչ թե մեկը-երկուսն են, այլ՝ առնվազը մի քանի անգամ ավել: Թուքիային ընդհանապես չի հետաքրքրում Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը: Անկարան դրան գնում է ԱՄՆ ճնշումների ներքո՝ դրա դիմաց Երևանին իր օրակարգը թելադրելով: Թուրքիային Հայաստանից պետք է «Զանգեզուրի միջանցքը»՝ լավով կամ վատով: Անկարա-Բաքու տանդեմը վաղուց էր լուծել միջանցքի հարցը՝ վատով, եթե դրան դեմ չլիներ Իրանը, իսկ կոնկրետ Ադրբեջանի հարցը Անկարան դիտարկում է՝ ոչ թե Երևանի առաջ դրված նախապայման՝ ընադմենը, այլ՝ իր համար կենսական խնդիր. Կովկասում Թուրքիայի հենարանը Ադրբեջանն է, ուստի բնական է, որ Անկարան չի ցանկանա Բաքվի հետ հարաբերությունների վատթարացման գնով թշնամի Երևանի հետ ինչ-որ սահման բացել հատկապես որ Անկարայի ռազմաստրատեգիական խնդիրը Կովկասում հայի հետքը ջնջելն է:

Այլ հարց, որ բոլոր նախապայմաններն Երևանը կատաել ու կատարելու է՝ դիմադրության իմիտացիա բեմադրելով. տեղական DJ-ները բացաձակապես կոմպլեքսավորված տղերք չեն ու խոշոր հաշվով այս կյանքում մի լուծելիք խնդիր ունեն՝ ուտել-խմել՝ ըստ պահանջի, բեղմնավորվել ու բեղմնավորել՝ առանց տաբուների: