Ինչպե՞ս դառնալ պահանջված մասնագետ


20:57 , 29 օգոստոս, 2013

Ինչպե՞ս դառնալ պահանջված մասնագետ Յուրաքանչյուրն էլ ցանկանում է այնպիսի գործի տիրապետել, որը մեծ պահանջարկ է վայելում, լինել այնպիսի մասնագետ, ում գործատուները ձեռքից ձեռք են խլում: Իսկ դուք չե՞ք ցանկանում պահանջված և անփոխարինելի լինել: Այս հարցին ի պատասխան թերևս կհնչի հետևյալը. «Ախր, լավ գործ չկա»: Ոմանք էլ ուսերը կթոթվեն ու գործ չունենալու համար կդժգոհեն ամեն ինչից, բայց ոչ իրենցից: Ծայրահեղ դեպքում իրենց վերաբերյալ միայն բախտ չունենալուն կանդրադառնան: Ու այդպես էլ ոչ մեկի մտքով չի անցնի պատճառը ոչ թե իրենից դուրս, այլ ի՛ր մեջ փնտրել: Դե եթե պատճառը մեզնից դուրս է, ուրեմն մենք ուղղակի դիտորդի դերում ենք: Ահա՛ թե «որտեղ է թաղված շան գլուխը»:

Վատ կամ անկարևոր մասնագիտություն չկա: Կարևորը ցանկացած գործի լավ տիրապետելն է: Յուրաքանչյուրը պետք է իր գործի վարպետը դառնա: Իսկ դա հնարավոր է միայն այն դեպքում, եթե մարդը մշտապես կատարելության է ձգտում և յուրացնում է տվյալ ոլորտի բոլոր նորությունները, հարստացնում գիտելիքների պաշարը, նոր հմտություններ ձեռք բերում: Հաջող կարիերա կառուցելու համար կատարելագործվելու ձգտումը թերևս ամենակարևոր պայմանն է: Հնարավոր է, որ առաջարկվող մեթոդն այնքան էլ հեշտ չէ, բայց որտե՞ղ է լսված, որ սերմեր չցանեք, տնկիները չխնամեք, մոլախոտերը չհեռացնեք ու վերջում առատ բերք ստանաք… 

Լավ մասնագետը միշտ և ամենուր պահանջված է: Ժամանակները, տնտեսական վիճակն ու ճգնաժամերը այնքան էլ նշանակություն չունեն:

Ի դեպ, գուցե ինչ-որ առումով տնտեսական ճգնաժամն ու ֆինանսական անկայունությունը լակմուսի թղթի դեր են խաղում, քանի որ թացը չորից զատվում է, պատկերն ավելի հստակ է դառնում: Շատ դեպքերում աշխատանքն ու աշխատավարձի մի մասը կորցրեցին հենց նրանք, ովքեր չկարողացան իրենց գիտելիքների ու հմտություննների շնորհիվ դիմակայել: Գաղտնիք չէ, որ այժմ գործատուներն իրենց բիզնեսը հաջող զարգացնելու համար լավ մասնագետներ են փնտրում: Այժմ գիտելիքներ ունենալն ու նորություններին տիրապետելն ավելի կարևոր է, քան դիպլոմ ունենալը: Մասնագետներից էլ նրա՛նք են ավելի գնահատվում, ովքեր իսկապես աշխատում են, այլ ոչ թե նրանք, ովքեր աշխատանքի գալով՝ նստում են համակարգչի «ղեկին» ու ճամփորդում վիրտուալ արկածների աշխարհում: Այսպիսի աշխատողն իրական կյանքում ոչնչի չի կարող հասնել:

Պրոֆեսիոնալ ոչ թե ծնվում են, այլ դառնում: Միայն պետք է տքնաջան աշխատել և առաջ շարժվելու ցանկություն ունենալ: Պետք է ողջ կյանքում շարունակել սովորել:

Ամողջական նյութն՝ այստեղ