Ինչ եք խառնվել, վույ-աման, թուրքը եկել-հասել է Երեւան, Ծիծեռնակաբերդ, Թալին, Արենի․ իսկ մենք ո՞ւր ենք հասել․․․Մենք ո՞վ ենք


14:13 , 22 հուլիս, 2022

Անկեղծ ասած, ես չեմ զարմանում, որ մեր երկրում թուրքեր կան, որ մտնում են գյուղեր, քաղաքներ, Ցեղասպանության զոհերի հուշահամալիր․․Հեչ չեմ զարմանում, նաեւ՝ չեմ զայրանում․․․Թուրք են, դռները բաց են տեսնում, գալիս են, որովհետւ թուրք են․․․Իսկ կարծում եք էդքան մեծ տարածքներով «Թուրքիա»-ն ո՞նց է ստեղծվել ու հզորացել, այ, այդպես՝ դռները նրանց առաջ կամ ներսից են բացել, կամ՝ մորթել ու տեղահանել են՝ինչպես մեր դեպքում, կամ էլ՝ քացով քանդել ու մտել են․․
Իրենք էսօր ունեն հայրենիք եւ հող, մենք՝ կամաց-կամաց չունենք, ով ինչ ուզում-վերցնում է․․․
Անկեղծ եմ ասում՝ չեմ զարմանում, հա, մի զարմացեք, ոչ էլ զայրանում եմ․․․
Ամենածանր զգացողությունս ամոթն է․․
Հա, ես ամաչում եմ․․Շատ եմ ամաչում․․․
Էս ինչ միամիտ եմ եղել․․․
Ինչ լավ կարծիք եմ ունեցել մեր մասին․․
Ես թուրքերից չեմ վախենում, չեմ զզվում․․
Ես մեզանից, ինքս ինձնից եւ յուրաքանչյուր էն հայերից եմ վախենում, որոնք էս վիճակին հասցրին իմ հայրենիքը․․․
Ես անհասկանալի, տգետ, անմիտ, ծախու եւ անգրագետ հայից եմ վախենում․․․
Թե չէ՝ ինչ եք խառնվել , վույ-աման, թուրքը եկել-հասել է Երեւան, Ծիծեռնակաբերդ, Թալին, Արենի․․․
Իսկ մենք ո՞ւր ենք հասել․․․Մենք ո՞վ ենք․․․
Հ․Գ․Բա երգում էիք «Հասնենք Սասուն, մտնենք Վան»․․
Լո՞ւրջ եք ասում․․․