Արմեն Մովսիսյան․ Գազի գնի սուբսիդավորման շուրջ բանակցություններն ավարտված են


17:48 , 29 օգոստոս, 2013

Lragir.am-ը գրում է.

Գազի գնի սուբսիդավորման շուրջ բանակցությունները Ռուսաստանի հետ ավարտված են և Հայաստանը «հաստատ գումար կստանա»՝ կապույտ վառելիքի նոր գինը սուբսիդավորելու համար, այսօր կառավարության նիստից հետո, պատասխանելով լրագրողների հարցերին, նման հայտարարություն արեց Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը, տեղեկացնում է Ազատություն ռադիոն:

 Մովսիսյանը, սակայն, հրաժարվեց մանրամասներ հրապարակել՝ ի՞նչ գումարի մասին է խոսքը, այդ գումարը Հայաստանը որպես վա՞րկ է ստանալու, թե՞ այդ գումարի դիմաց ռուսական կողմին է զիջվելու որևէ ունեցվածք: Փոխարենը նախարարը խոստացավ առաջիկա օրերին հրապարակել բանակցությունների ամբողջական արդյունքները:

Ինչպես հայտնի է, հուլիսի 7-ից ուժի մեջ մտան գազի ու էլետրանէներգիայի նոր սակագները, և  մասնավորապես, բնակիչները պետք է մեկ խորանարդ մետր գազի համար վճարեն 156 դրամ՝ նախկին 132-ի փոխարեն: Մինչդեռ, սուբսիդավորման հարցում հստակություն չէր մտնում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ