ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը վարակվել է կորոնավիրուսով


18:58 , 21 հուլիս, 2022

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի՝ COVID-19-ի ախտորոշման թեստի պատասխանը դրական է։ Տեղեկությունը հայտնում է Սպիտակ տունը։

«Նա պատվաստված է և նաև երկու անգամ բուստեր է ստացել, շատ թեթև ախտանշաններ ունի»,- նշված է հաղորդագրությունում։

Բայդենն արդեն սկսել է համապատասխան դեղամիջոցներ ընդունել։ Համաձայն ուղեցույցի՝ նա կմեկուսանա Սպիտակ տանը: