Գվարդիոլան հաստատել է, որ Ման․Սիթին բանակցություններ է վարում իսպանացի պաշտպանի տրանսֆերի շուրջ


17:26 , 21 հուլիս, 2022

Armsport.am-ը գրում է.

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան հաստատել է, որ իր ակումբը բանակցություններ է վարում «Բրայթոնի» հետ ձախ պաշտպան Մարկ Կուկուրելայի տրանսֆերի շուրջ։

Հիշեցնենք, որ ճայերն իրենց ֆուտբոլիստի համար պահանջում են 60 միլիոն եվրո, իսկ «քաղաքաբնակները» առաջարկում են 40 միլիոն:

«Մենք բանակցում ենք, բայց եթե ոչինչ չստացվի, պատրաստ կլինենք դիտարկել այլ տարբերակներ։ Ամեն դեպքում, մենք ունենք Կանսելուին ու երիտասարդ Վիլսոն-Էսբրանդին։ Այս դիրքում կարող է խաղալ նաև Ակեն»,- մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Գվարդիոլան։

Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Սիթիի» ձախ պաշտպան Ալեքսանդր Զինչենկոն տեղափոխվում է «Արսենալ»: