Վազգեն Սարգսյանն առասպել է, իսկ առասպելը պետք է հարգվի


17:36 , 29 օգոստոս, 2013

«Անկախ նրանից, թե ես ինչեր գիտեմ Վազգեն Սարգսյանի մասին եւ ինչեր չգիտեմ, ես գտնում եմ, որ նա մեր ազատամարտիկի հավաքական կերպարն է եւ շատ կոռեկտ պետք է լինել: Ես` որպես քաղաքացի, վիրավորվում եմ, որովհետեւ իմ զինվորի, իմ հրամանատարի վրա են ցեխ շպրտում: Դա կարեւոր չի, արդեն նա միֆ է, առասպել է, չի կարող պատասխանել ոչ ինձ, ոչ էլ մեր հրաշալի գեներալին: Նա եթե սխալ է արել, չի կարող իր սխալն ուղղել: Զոհված մարդու մասին լռություն կամ լավը, իսկ Վազգեն Սարգսյանի դեպքում՝ միայն լավը, որովհետեւ նա մեր հերոսն է: Մեր երիտասարդ տղաները, մեր բանակայիններն ուզում են նմանվել նրան, որովհետեւ ուրիշ մենք հաղթող զորահրամանատար այս մոտակայքում չենք ունեցել: Եթե անգամ հաղթող զորահրամանատարի հետ Կոմանդոսն ինչ-որ անձնական վատ հարաբերություններ է ունեցել, պետք է մոռանա: Մոռացե՛ք: Վազգեն Սարգսյանն առասպել է, իսկ առասպելը պետք է հարգվի»:
Ազատ Արշակյան