Հայաստանից դեռեւս հստակ քայլեր չենք տեսել, միայն խոսքերը բավարար չեն. Չավուշօղլու


13:56 , 21 հուլիս, 2022

Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուն խոսել է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման թեմայից։

Թուրքական Haberler-ի փոխանցմամբ, Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուն հայտարարել է, թե Հայաստանից մինչեւ հիմա հստակ քայլեր չեն տեսել։ Նա պնդել է, թե Հայաստանի իշխանությունները պետք է խաղաղության հաստատման համար հստակ քայլեր անեն, քանի որ միայն խոսելը բավարար չէ։