Ջասթին Բիբերին ձերբակալել են առանց վարորդական իրավունքի ավտոմեքենա վարելու համար


17:42 , 29 օգոստոս, 2013

1in.am-ը գրում է.

ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգի ոստիկանությունը ձերբակալել է 19-ամյա երգիչ Ջասթին Բիբերին նրա տան մոտակայքում՝ առանց վարորդական արտոնագրի մեքենա վարելու համար: Այս մասին հաղորդում է GMA News-ը:

Ճանապարհային ոստիկանության աշխատակիցները կանգնեցրել են Ferrari ավտոմեքենան, երբ Բիբերն անցել է լուսարձակի արգելող նշանի տակ:

Ավելի ուշ նրանք բացահայտել են, որ երգիչը չունի Կալիֆոռնիայում տրանսպորտային միջոց վարելու արտոնագիր: Բիբերը նոր տուն է տեղափոխվել հունիսի վերջին:

Նահանգի օրենքներով՝ տեղափոխումից հետ 10 օր օրվա ընթացքում նա պետք է ձևակերպեր վարորդական իրավունքը:

Սա առաջին դեպքը չէ, երբ երիտասարդ երգիչը խախտում է ճանապարհատրանսպորտային կանոնները: Ավելի վաղ նրա հարևանները դիմել էին ոստիկանություն՝ բողոքելով, որ Բիբերը թաղամասում մեքենան չափազանց արագ է վարում: