Շուշան Պետրոսյանի տուզիկ թեմաները խի՞ պետք ա հետաքրքրեն մեր սուպեր–պրոֆեսիոնալ լրագրողներին


17:11 , 29 օգոստոս, 2013

Երկար, շատ երկար փնտրտուքից հետո վերջապես կարողացա գտնել, թե որն էր Շուշան Պետրոսյանի այսօրվա ասուլիսի հիմնական թեման։ Պարզվեց, որ նա խոսել է Արցախում մշակույթի զարգացման հեռանկարների մասին։ Պատմել է, թե ինչպես է Մարտակերտում վերաբացել երգի, նկարչական, ասմունքի, պարի խմբակներ։ Խոսել է այնտեղի դպրոցների խնդիրների մասին։ Ասել է, որ իր և «Փյունիկ» հիմնադրամի ջանքերով Թալիշի ու Մատաղիսի դպրոցներում վերաբացվել են քիմիայի, ֆիզիկայի, կենսաբանության լաբորատորիաները: Այժմ աշխատանքներ են տարվում Տոնաշենի ուղղությամբ:

Բայց դե սենց տուզիկ թեմաները խի՞ պետք ա հետաքրքրեն մեր սուպեր–պրոֆեսիոնալ լրագրողներին ու գերակտիվիստ հասարակության ներկայացուցիչներին։ Էստեղ ավելի կարևոր թեմաներ կան։