«Գորշ գայլերը» Հայաստանում են


16:11 , 20 հուլիս, 2022
«Գորշ գայլերը» տառացիորեն ներթափանցել են Հայաստան: Մասնավորապես՝ համացանցում հայտնվել է «Գորշ գայլերի» համակիր մի թուրք բլոգերի տեսագրությունը, որտեղ երևում է, թե ինչպես է նա, Ծիծեռնակաբերդում գտնվելով, ձեռքով «Գորշ գայլերի» նշանը ցույց տալիս ու թուրքերեն ինչ-որ բաներ բարբաջում: Միևնույն ժամանակ հայտնի է դարձել, որ թուրք բլոգերը ուղղություն է վերցրել դեպի Գյումրի՝ այնտեղ նունպես, ըստ երևութին, փառաբանելու «Գորշ գայլերի» կազմակերպությունը:

Ըստ էության՝ գործ ունենք թշնամական ինտերվենցիայի հետ, բայց այս անգամ ոչ թե զինվորական դրսևորմամբ, այլ 21-րդ դարին վայել գործիքակազմերի օգնությամբ: Համաձայնեք, որ կատարյալ սրբապղծություն է սրբացված զոհերի հիշատակը հավերժացնող վայրում, որը հայ ժողովդի գլխավոր ուխտատեղիներից է, «Գորշ գայլերի» փառաբանմամբ զբաղվել՝ դրանով իսկ զվարճացնելով Թալիաթի ու Էնվերի անիծյալ հոգիները: Սա ոչ միայն հայի ազգային արժանապատվությունը նվաստացնող երևույթ է, այլև՝ ազգային անվտանգությանը սպառնացող իրադարձություն, որով պետք է զբաղվեն հայաստանյան իրավապահներն ու հատուկ ծառայությունները, որոնք, սակայն, բացի Նիկոլի հետույքը աթոռին մեխելուց, ուրիշ ոնչով զբաղված չեն այս երկրում:

Իրականում նմանօրինակ տեսարանաններն այլևս դառնալու են հայաստանցիներիս կենցաղի մի մասնիկն այն դեպքում, եթե իսկապես Նիկոլի մուրազն ի կատար ածվի, և բացվեն հայ-թուրքական սահմանները: Ո՞վ է խանգարելու թուրքերին ամեն օր այցելել Ծիծեռնակաբերդ ու այնտեղ փառաբանել ասենք Նազըմ Բեին: Նիկո՞լը, թե՞ Գռզոն է սաստելու յուր բիզնես գործընկերներին՝ նրանց ծանոթացնելով հայոց պատմության ցավալի էջերին: Պետք լինի՝տո իրենք էլ մի սելֆի կանեն՝ մատները օդ տնկած, միայն թե մեջը փող լինի:

Մարդիկ կոսմոպոլիտներ են՝ հայրնեիք ու ազգություն չունեցող արարածներ…