21:11 , 29 օգոստոս, 2013
Emedia.am-ը գրում է.
«Ես ունեմ արբանյակ այդ հատվածում, որտեղ շատ բռնություններ են կատարվում, քանի որ մենք չենք ցանկանում փակել մեր աչքերը այնտեղ տեղի ունեցող բռնությունների առաջ»,- ասել է Քլունին: Այս մասին հայտնում է NEWSru.com-ը:
Վերջերս դերասանը բավականին շատ միջոցներ է ներդրել Սուդանի տարածքին հետևող լրտես-արբանյակի աշխատանքի մեջ:
Նրա խոսքով՝ սուդանցիների վրա հարձակումներն իսկապես ավելի հազվադեպ են դարձել, ինչը խոսում է ծրագրի հաջողակ լինելու մասին:
Քլունին նշել է, որ ծրագրի հաջողությունը բացատրվում է նրանով, որ արբանյակը վերազինվել է լրացուցիչ ինֆրակարմիր տեսախցկով, ինչն օգնում է իրավիճակին հետևել անգամ գիշերը կամ ամպամածության ժամանակ:
Հիշեցնենք, որ նախորդ տարի Քլունին ձերբակալվել էր ԱՄՆ-ում Սուդանի դեսպանատան մոտ ցույցին մասնակցելու համար: