Արշակյան Հակոբի տիեզերքը


14:19 , 20 հուլիս, 2022
Օգտվելով առիթից, որ սեպտեմբերի 5-10-ը Հայաստանում անցկացվելու է «STARMUS VI. 50 տարի Մարսի վրա» գիտական փառատոնը՝ Արշակյան Հակոբը լոպազացել է ու բարձրագոչ հայտարարել, թե 2022-ը տիեզերքի տարի է Հայաստանի համար՝ միաժամանակ հրապարակելով մի քանի մասնակցի ու երաժիշտի անուն:

Թե ինչ է տալու «STARMUS VI. 50 տարի Մարսի վրա» գիտական փառատոնը մի երկրի, որը փաստացի գոյություն չունի, դժվար է հասկանալ, բայց 2022-ը Հայաստանում տիեզերքի տարի հռչակելիս, ըստ երևույթին, Հակոբի համար կողմնորոշիչ է եղել նաև «հայկական» տխրահռչակ արբանյակի բացթողումը՝ տիեզերք՝ արբանյակ, որը, հետո պետք է պարզվեր, ընդհանրաես կապ չունի «հայու գենի» հետ:

Միանգամայն բացատրելի է, անշուշտ, Հակոբի ոգևորությունը. առիթը բաց չի թողնում ու հանրության ականջին կաթեցնում է, թե իրենք Հայաստանն այնպիսի մի երկիր են դարձրել, որտեղ, բա չեք ասի, արդեն անցկացվում են համաշխարհային հռչակ վայելող փառատոներ, ուր որ է NASA-ն էլ տեղափոխվելու է Հայաստան և այլն:

Լավ է, իհարկե, որ նման կարգի փառատոն է անցկացվելու Հայաստանում, սակայն գլխավոր հարցը ոչ թե դա է, այլ՝ այն, թե ի՞նչ է դա պրակտիկորեն տալու մի երկրի, որը կորցրել է զարգացման հեռանկարը: Հայաստանում ի՞նչ մակարդակի է աստղաֆիզիկան, Բյուրականի աստղադիտարանը, տիեզերքի ուսումնասիրությամբ զբաղվող գիտականների սոցիալական վիճակը: Խայտառակ վիճակ է, ու դժվար է պատկերացնել, որ փառատոնը կարող է այս հարցում ինչ-որ դրական փոփոխություն մտցնել՝ նկատի ունենալով հատկապես հակոբարշակյանների իրական ծրագրերը:

Տարածաշրջանում տիեզերագիտութան, աստղագիտության կենտրոն պետք է դառնա Ադրբեջանը՝ չբախվելով Հայաստանի մրցակցությանը, իսկ հակոբարշակյաններն այդ ընթացքում կարող են ուզածի չափ մեծ-մեծ բրդել՝ տակից քանդելով երկիրը: