16:55 , 29 օգոստոս, 2013Այսօր՝ 1958 թվականի օգոստոսի 29-ին ծնվել է փոփ արքա Մայքլ Ջեքսոնը: Լեգենդար երգիչն արժանացել է «Տասնամյակի», «Դարի լավագույն երգիչ», «Հազարամյակի արտիստ» կոչումներին։ Նա բոլոր ժամանակների ամենաշատ սկավառակ վաճառած արտիստն է (780 միլիոն սկավառակ), նրան են պատկանում աշխարհի ամենավաճառվող ստուդիական ալբոմը (Thriller վերջին տեղեկություններով 175 միլիոն օրինակ), ամենավաճառվող ռեմիքս ալբոմը (Blood on the Dance Floor: HIStory in the Mix 11 միլիոն օրինակ), ամենաշատ վաճառված երկսկավառականի ալբոմը (HIStory 20 միլիոն ալբոմ, 40 միլիոն սկավառակ) և ամենաթանկարժեք տեսահոլովակը (Scream (հայ. ճիչ), Ջանեթ Ջեքսոնի հետ, 7 միլիոն դոլլար):
Բոլոր ժամանակների ամենանշանավոր և ազդեցիկ արտիստներից մեկը 14 անգամ արժանացել է Գրեմմի մրցանակի: Վերջինը նրան շնորհվել է ետմահու՝ երաժշտության մեջ ունեցած իր ավանդի համար,
Ջեքսոնը նաև մեծ մարդասեր էր և ուներ բազմաթիվ բարեգործական ընկերություններ։
Ցավոք..... 2009 թվականի հունիսի 25-ին, սրտի աշխատանքի հանկարծակի դադարի հետևանքով կյանքի 50-րդ տարում մահացավ աշխարհահռչակ փոփ երգիչ Մայքլ Ջեքսոնը:













Շարունակությունը՝ այստեղ