Դա կոմունիկացիոն երթուղի է. Խամենեին ասել է՝ Իրանը դեմ կլինի Թուրքիայի ու Ադրբեջանի կողմից ԻԻՀ և ՀՀ սահմանի արգելափակման քաղաքականությանը


17:22 , 19 հուլիս, 2022

Իրանը դեմ կլինի Թուրքիայի ու Ադրբեջանի կողմից Իրանի ու Հայաստանի միջև սահմանի արգելափակման քաղաքականությանը: 

Ինչպես հայտնում է իրանական ԻՍՆԱ լրատվամիջոցը, այս մասին Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ զրույցում:

«Եթե լինի Իրանի ու Հայաստանի միջև սահմանի արգելափակման քաղաքականություն, Իսլմական հանրապետությունը դեմ կլինի դրան, որովհետև այդ սահմանը համարվում է կոմունիկացիոն երթուղի, որը հազարավոր տարիներ եղել է»,- ասել է Խամենեին։

Նշենք, որ Թեհրանում ընթանում է Թուրքիա-Իրան բարձր մակարդակի համագործակցության խորհրդի 7-րդ նիստը: Այսօր սպասվում է նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցն Իրան, որտեղ կկայանա եռակողմ հանդիպում Թուրքիայի, Իրանի ու Ռուսաստանի ղեկավարների միջև։