Գռզոն մեծացնում է «աբառոտը»


16:11 , 19 հուլիս, 2022
Պաշտոնական վիճակագրությունը փաստում է, որ 2022 թ. հունվարի 1-ից չեղարկված թուրքական ապրանքների ներկրման էմբարգոյի վերացման արդյունքում, որը սահմանվել էր 44-օրյա պատերազմում Թուրքիայի որդեգրած կեցվածքի հետևանքով, Հայաստան ներկվող թուրքական ապրանքները կրկին հեղեղել են շուկան՝ հաստացնելով որոշ օլիգարխների գրպանները, առաջին հերթին՝ Գռզոյինը, որ հայ-թուրքական եղբայրության թիվ մեկ ջատագովն է Հայաստանում՝ պատասխանու կոնկրետ դրա տնտեսական հատվածի համար:

Այսպես՝ ընդամենը 5 ամսում Թուրքիայից ներմուծվել է մոտ 76 մլն դոլարի ապրանք: Առաջիկայում, եթե սահմանները բացվեն, ինչը միանգամայն իրական է թվում՝ հաշվի առնելով իշխանությունների ադրբեջանասիրությունը, ապա դժվար չէ պատկերացնել, թե ինչ կկատարվի հայկական շուկայում. տեղական արտադրության, տնտեսության, մրցակցության մասին կարելի կլինի ընդհանրապես մոռանալ:

Մինչդեռ հաստատված էմբարգոն իրականում բավական լուրջ հնարավորություններ էր ստեղծել՝ Հայաստանում զարգացնելու ներքին արտադրությունը, գոնե ինչ-որ չափով զարկ տալու տնտեսության այն ճյուղերի աճին, որոնք ունեին պոտենցիալ՝ իրենց արտադրանքով փոխարինելու նույն Թուրքիայից ներկրվող ապրանքներին: Փաստը, սակայն, այն է, որ ոչ մի բան այդ ուղղությամբ չի արվել, ներքին արտադրությունը զարգացնելու համար մատը մատին կառավարությունը չի տվել՝ լավագույն դեպքում բավարարվելով թուրքական ապրանքներն այլ երկրներից ներմուծվող ապրանքատեսակներով փոխարինելով:

Սա տարօրինակ չէ, քանի որ ինչպես փաստում է Նիկոլի կառավարման 4 տարին, Հայաստանում ոչ միայն կապիտալաներդրումներ չեն արվում, այլև այստեղից կապիտալն է արտերկիր հոսում: Մյուս կողմից՝ ի՞նչ իմաստ՝ տեղական արտադրություն զրագացնելու, եթե Թուրքիայից ներկրված ապրանքն ավելի եկամտաբեր է ստացվում Գռզոյի համար՝ շահութաբերության աճի հստակ հեռանկարով. Հայաստանում արտադրություն զարգացնելը կնշանակեր խփել թուրքական տնտեսությանը, իսկ Գռզոն դա անել ուղղակի չի կարող, քանի որ չի ուզում խափանել եղբայրության ու բարեկամության այն մթնոլորտը, որի ստեղծման համար ճիգ ու ջանք չի խնայում: Հայաստանը դառնալու է թուրքական մի մեծ բազար՝ սպասարկելով թուրք-ադրբեջանական տանդեմի ռազմական ծախսերը: