16:38 , 29 օգոստոս, 2013
Հանուն այս կամ այն փողատիրոջ շահի՝ իր իրավունքների համար պայքարող քաղաքացուն (օրինակ՝ Կոմիտաս 5 և հարակից շենքերի բնակիչներին) ոստիկանության միջոցով վախեցնելը գազա/նավթադոլարների շնորհիվ զենքի մեջ լողացող Ալիև կրտսերին հիանալի նվեր է: Ըստ այդմ՝ ղարաբաղյան կոնֆլիկտ ունեցող երկրի համար իշխանության նման վարքը ես համարում եմ պետական դավաճանություն: Որևէ իշխանություն հավերժ չէ, և նրանք, ովքեր այսօր հանուն իրենց գրպանի թքած ունեն երկրի ապագայի վրա, վաղը պատասխան են տալու օրենքի ողջ խստությամբ: