16:42 , 29 օգոստոս, 20131in.am-ը գրում է.
Մեծ Բրիտանիայի ռազմաօդային ուժերի հրամանատարությունը «նախազգուշական միջոցառումներից ելնելով»՝ Կիպրոսում տեղակայված Ակրոտիրիի բազա է ուղարկել Typhoon 6 կործանիչ: Այս մասին հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով պաշտպանության նախարարության հայտարարությունը:
«Դա նախազգուշական արդարացված միջոց է՝ նախաձեռնված Մեծ Բրիտանիայի շահերի պաշտպանության համար տարածաշրջանում լարվածության ժամանակ... Պաշտպանության տվյալ միջոցների տեղաշարժը չի ծավալվում Սիրիայի դեմ որևէ ռազմական գործողությանը մասնակցելու համար»,- գործակալությունը մեջբերում է պաշտպանական գերատեսչության հայտարարությունը: