Հայկոյի ինքնագոլը


13:19 , 19 հուլիս, 2022
Երկար-բարակ զազրախոսելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանի այն հայտարարության շուրջ, համաձայն որի՝ ընդդիմությունը հանդես է գալու մի նախաձեռնությամբ, որ հաջորդ իշխանությունը հրատապության կարգով պետք է առոչինչ հայտարարի այսուհետ Նիկոլ Փաշինյանի ձեռք բերած ցանկացած գրավոր և բանավոր պայմանավորվածություն, քանզի ՔՊ-ական իշխանությունը չի սպասարկում հայ ժողովրդի շահերը՝ Կոնջոյան Հայկոն ընդդիմությանը մեղադրել է իրենց հետ «պասերով չխաղալու» ու իրենց «դարպասը գոլ խփելու» համար այն դեպքում, երբ դա, ըստ նրա, ոչ թե իրենց՝ ՔՊ-ականների դարպասն է, այլ՝ Հայաստանի Հանրապետության:

«Պելեի թոռնիկը», փաստորեն, իրականության ադեկվատ ընկալման հետ կապված լրջագույն խնդիրներ ունի. նա ազգային շահը, հայ ժողովրդին ու հայկական պետականությունը նույնացրել է Նիկոլի ու նրա մանկլավիկների հետ (որոնցից մեկն էլ ինքն է) այն դեպքում, երբ իրենց թիմով զբաղված են նույն հայ ժողովրդին թուրքական բազարում խուրդելով:

Խորհրդարանում ֆուտբոլային տեսարաններին կարոտ Կոնջոյանի նպատակը, իհակե, բացարձակ թափանցիկ է. ընդդիմությունը, խորհրդարանում իրենց հետ նեյնիմ-նեյնիմ անելով, կամա-ակամա լեգիտիմացնելու է այն հայավաճառ քաղաքակնությունը, որը վարում են խորհրդարանը գռզոների օթյակ դարձրած ՔՊ-ականները: Այնինչ հիմա, երբ խորհրդարանական ուժերը աչքով աչք չունեն ՔՊ-ակաների հետ՝ հրաժարվելով մաս կազմել Հայաստանի կործանմանը, Նիկոլն ու թիմը լեգիտիմության խնդիր ունեն, ինչով էլ, ի դեպ, ըստ էության, պայմանավորված էր ընդդիմության պատգամավորներին մանդատից զրկելու պրոցեսի կանգառը: Թուրքից թուրք լինելը բավարար չէ. պետք է լեգիտիմ թուրք լինել, որ առուծախն էլ լեգիտիմ լինի՝ պեչատելու համար «գոդնի»:

Իշխանափոխությունից հետո ոչ միայն չեղարկվելու են ներկայիս իշխանոթյունների բազմաթիվ հայադավ որոշումներ, այլև արմատապես վերանայվելու է հայկական պետության կոնցեպտը՝ բացառելու ապագայում թրքածինների ի հայտ գալը: