«Մեծ կորուստ է «Լիվերպուլի» համար»․ Մենդին մեկնաբանել է Մանեի հեռանալը


11:16 , 19 հուլիս, 2022

Armsport.am-ը գրում է.

Էդուարդ Մենդին մեկնաբանել է Սադիո Մանեի հեռանալը: Դարպասապահը կարծում է, որ «Լիվերպուլը» չի կարողանա փոխարինող գտնել Սադիոյին։ Ինչպես փոխանցում է armsport.am-ը, Մենդին նկարագրել է հայրենակցի որակները։

«Մենք ինչ-որ առանձնահատուկ բան կորցրեցինք ամբողջ առաջնությունում: Հուսով եմ, որ նա հաճույք կստանա Բունդեսլիգայում խաղալուց:

Սա մեծ կորուստ է «Լիվերպուլի» համար։ Հարցը ոչ միայն նրա որակների մեջ է, այլեւ խաղի վրա ունեցած ազդեցության, երիտասարդ կատարողների։ Նա օրինակ էր։ Երբ նման խաղացողը կորչում է, դա լուրջ ազդեցություն է»,- նշել է դարպասապահը։