Ամենաառաջնային ու ամենայն կարևոր խնդիրն այսօր Հայաստանում` դիրքերի ամրակայման, կահավորման ու վերազինման խնդիրն է


21:11 , 18 հուլիս, 2022

Ամենաառաջնային ու ամենայն կարևոր խնդիրն այսօր Հայաստանում` դիրքերի ամրակայման, կահավորման ու վերազինման խնդիրն է։
2020-ի խայտառակ կապիտուլյացիայից հետո, դիրքերում 2 խայտառակ ձմեռ ենք ունեցել` 2020-ին ու 2021-ին։ Ձմեռներ, որոնք մեզնից զինվորների կյանք ու առողջություն են խլել։
Առջևում արդեն 2022-ի աշունն ու ձմեռն են, որոնք հատկապես բարձրադիր դիրքերում, սկսվում են վաղ ու անսպասելի։ Մեր պետությունն ունի ընդամենը 2-3 ամիս ժամանակ, այնինչ զբաղված է մոխրամաններով, աղամաններով կամ «անօրինական» դրված խաչեր հանելով...