Նիկոլ-Սուրիկ տանդեմն՝ ընդդեմ ԳՇ-ի


17:49 , 18 հուլիս, 2022

Նիկոլ-Սուրիկ տանդեմը՝ ընդդեմ ԳՇ-ի

Նիկոլը ԶՈՒ բարձրագույն սպայակազմին է ներկայացրել ԶՈՒ գլխավոր շտաբի նորանշանակ պետին, որի ընտանիքի անդամները, բանից պարզվել էր, ՀՀ քաղաքացի էլ չեն:

Ասրյանը, Պն-ում մեկնաբանելով իր նշանակումը, հայտարարել է. «Ստանձնելով այս պատասխանատու պաշտոնը, մեծարգո պարոն վարչապետ, ես պարտավորվում եմ կատարել բոլոր նախատեսված գործառութային պարտականությունները և կատարել դրված խնդիրները»:

Բանակին վաղուց էր, իհարիե, ԳՇ պետ անհրաժեշտ, բայց, փաստորեն, ԳՇ պետ ունեցանք միայն այն ժամանակ և այն կարգավիճակով, երբ և ինչպես հարմար եղավ իշխող վերնախավին. Ասրյանի առաջ խնդիր է դրվելու ոչ միայն զբաղվել սեփական գործառույթներով, այլև կատայալ հնազանդություն դրսևորել ՔՊ-ական իշխանության հանդեպ՝ բացառելու ներքին սաբոտաժն ու անկանխատեսելի գոծընթացները՝ հենց բանակի ներսում:

Գործ, ինչպես ասում են Ասրյանը շատ ունի, բայց գլխավոր հարցը ներկա իրավիճակում թերևս այն է, թե որքանո՞վ նրան կհաջողվի սպասարկել հենց Հայաստանի ազգային շահերը, եթե դրանք ինչ-որ մի պահի բախվեն ՔՊ քաղաքական նպատակների ու շահերի հետ՝ նկատի ունենալով այս քաղաքական ուժի ապազգային բնույթը: Բանն այն է, որ խիստ կասկածելի է թվում Նիկոլ-Սուրիկ զույգի անկեղծությունը՝ իսկապես վերականգնելու, վերազինելու, արդիականացնելու ու ապաքինելու բանակը. ՔՊ-ն ակնհայտորեն չի ավարտել իր առաքելությունը, և հաշվի առնելով տարածաշրջանում ստեղծված տուրբուլենտությունն ու պայթյունավտանգ իրավիճակը՝ բանակի լիարժեք կամ նույնիսկ մասնակի վերականգնումը կարող է և ձեռնտու չլինել ՔՊ-ին՝ դրսի սեփական տերերի պլանները չձախողելու համար. հզոր Հայաստան ներկա պահին ոչ մեկին Կովկասում հարկավոր չէ այնպես, ինչպես պետք չէր 12000քմ-ոց Արցախ, ուստի դժվար է հավատալ այսօր ՊՆ-ում հնչած հայտարարությունների անկեղծությանը:

Բանակում, իհարկե, շատ գործ կա անելու, անելու համար էլ ոչ միայն փող է պետք, այլև՝ տեսլական ու մարտահրավերների մասին հստակ պատկերացում՝ բաներ, որոնք, սակայն, եթե ոչ ամբողջությամբ, ապա առնվազը մեծամասամբ բացակայում են Հայաստանում. նախ՝ ինքնին փող ճարելն է դժվար, իսկ դրա առկայության դեպքում էլ պարզ չէ, թե կոնկրետ ինչ տեսլական ունի ԳՇ-ն՝ բանակի վերականգնման ու թուրք-ադրբեջանական վտանգին դիմակայելու հարցերում: Եթե միակ հույսը ՌԴ-ն է լինելու հայ-ռուսական հարաբերությունների ներկա մակարդակի պայմաններում, ապա մեծ ակնկալիքներ պետք չէ ունենալ. եթե ագրեսիա եղավ, Հայաստանը ստիպված է լինելու ապավինել սեփական ԶՈւ բազկին՝ բազուկ, որը, փաստորեն, առնվազը ճաքել է՝ կարոտ մնալով վերականգնման:
Բոլոր դեպքերում Ասրյանը պետք է իր մեջ ուժ գտնի՝ հարկ եղած դեպքում «ո՛չ» ասելու քաղաքական ղեկավարությանը՝ սեփական գործողությունների համար պատասխանատվություն կրելով առաջին հերթին ազգի առաջ:

Նիկոլը Հայաստանն իր հոր տնից չի բերել…