Սուպեր Սաքոն հանդիպել է Ալեն Սիմոնյանի և Գագիկ Ծառուկյանի հետ


18:16 , 18 հուլիս, 2022

Հայտնի հայ ռեփեր Սուպեր Սաքոն օրեր առաջ Ինստագրամի իր էջի միջոցով տեղեկացրել էր, որ ժամանել է Հայաստան, հայտնել է նաև, որ ելույթ է ունենալու Երևանում․ «Հուլիսի 20-ին Օպերայի հրապարակում Super Saqo` մենահամերգ, առաջին անգամ Հայաստանում սիրով ձեզ համար անվճար, բոլորիդ համար եմ ուզեցել անել», - նշել է ռեփերը:

Նա այս ընթացքում ակտիվ է սոցցանցերի իր էջերում, իսկ քիչ առաջ լուսանկար է հրապարակել ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ, տեղեկացնելով, որ կիրակի իրենք հանդիպել են։

Ռեփերը հանդիպել է նաև Գագիկ Խառուկյանի հետ։