Աբսուրդի թատրոնը շարունակվում է


16:23 , 29 օգոստոս, 2013

2014 թ. հունվարից Հայաստանում նվազագույն աշխատավարձը կսահմանվի 50 հազար դրամ՝ գործող 45000-ի փոխարեն:
Կառավարությունը մեզ ծաղրում է՝ իմիտացիա անելով, որ կյանքն էս մեկ տարում թանկացել է ընդամենը 5000 դրամով:
Եթե կառավարությունն իր ասածներին հավատում է, ապա թող 2004-ից նախարարների աշխատավարձը սահմանվի հենց 50 հազար դրամ: Հաստատ նրանց տներում կռիվ կընկնի, որովհետեւ նրանցից շատերի հաստավիզ էրեխեքը էդքան մսխում են մեկ օրվա ընթացքում:
Բացառություն կազմող նախարարներն ու նրանց ընտանիքի անդամները թող ինձ ներեն: