Թուքրերն Արաբատի դեմը դնելու են


16:32 , 18 հուլիս, 2022
Միրզոյան Արարատի ու Բայրամով Ջեյհունի միջև Թբիլիսիի հանդիպումն իշխանական քարոզչամեքենան շարունակաբար ներկայացնում էր որպես իրական շանս՝ հայ-ադրբեջանական երկխոսության՝ մի բան՝ որի ուղղությամբ Հայաստանը պրակտիկորեն ջանք չի խնայում՝ երևանաբնակ այլազան ՔՊ-ականների շուրթերով ազդանշաններ հղելով Բայրամովի շեֆի ու շեֆի շեֆի ուղղությամբ:
Բայց հասկանալու համար Թբիլիսյան հանդիպման իրական էությունը, բավարար է ընդամենն աչքով անցկացնել վերջին օրերի՝ Ադրբեջանին առնչվող լրատվական քրոնիկոնը՝ համոզվելու, որ բոլոր լավատեսական հույսերը զուր են ու բացարձակ սին. Բաքուն մե՛րթ խոսում է «Էրիվանի ադրբեջանական դրամատիկական թատրոնի» 140-ամյակը պետականորեն տոնելու անհրաժեշտության մասին, մե՛րթ սպառնում բարձրացնել Զանգեզուրի կարգավիճակի հարց, եթե Հայաստանն Արցախը չճանաչի որպես բնիկ ադրբեջանական հող, անընդհատ կրակոցներ են՝ սահմանին, Ալիևն արդեն ռուսներին է շանտաժ անում՝ պարտադրելու հայկական կողմին զորքերը դուրս բերել Արցախի մնացյալ հատվածից և այլն:
Ի՞նչ է սա նշանակում: Սա նշանակում է, որ Ադրբեջանը, որի ղեկավարը հայտարարել է, թե Ադրբեջանը ձևավորել է Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրման նախապատրաստման աշխատանքային խումբ, և լավ արդյունք կլինի հայկական կողմից նման խմբի ստեղծումը ևս, մտադիր չէ «ջուր ծեծել» Արաբատի հետ. Թբիլիսիում բանակցություններն Ադրբեջանը վարելու է ուլտիմատիվ դիրքերից՝ դնելով եկու հիմնական հարց՝ «Զանգեզուրի միջանցքի» ու Արցախից ՀՀ զորամիավորումների լիարժեք դուրսբերման (Արցախն ազերիներին հանձնելու)՝ հարցեր, որոնց լուծման գործում Բաքվին կատարելապես սատարում է Նիկոլի հետ օրերս հեռախոսով հարաբերված Էրդողանը:
Ի՞նչ կլինի, եթե Արաբատն ասենք մանևրի, եթե, իհարկե, բաշարի: Թուրքերը բացահայտորեն սպառնում են պատերազմով, և սահմանային լարումները, կրակոցներն ու որպես դրանց մեղավոր հայկական կողմին հռչակելը դրա վառ ապացույցն են: Ընդ որում՝ ակնհայտ է դառնում, որ սերտացնելով իր հարաբերություններն եվրոպացիների հետ՝ Բաքվին այլևս քիչ է կաշկանդում Մոսկայի դիրքորոշումը, ավելին՝ Մոսկվան ինքն է Ադրբեջանին ռևերանսներ անում՝ սեփական դեսպանին ասենք Շուշի ուղարկելով: Այսինքն՝ ստեղծվել է մի իրավիճակ, երբ Իլհամի աչքունքին են նայում թե՛ Արևմուտքը, թե՛ Հյուսիսը՝ խոշոր հաշվով թքած ունենալով հայկական շահերի վրա:
Ինչի՞ արդյունք է սա: Միայն մեկ բանի՝ պատերազմից հետո նամուսը կորցած ու սեփական աթոռին կառչած Նիկոլի: Եթե մի քիչ գոնե մարդ գտնվեին ու հեռանային, ապա այսօր Հայաստանն աշխարհաքաղաքական մանրադրամի չէր վերածվի՝ ոչնչացման եզրին կանգնելով: