Սեքսը հասունացնում է մարդուն


17:00 , 29 օգոստոս, 2013

1in.am-ը գրում է.

Սեքսուալությունը մարդու ինքնապահպանման ամենաուժեղ բնազդն է: Այս ֆունկցիայի խանգարումը բերում է կենսունակության խանգարման: 

Հենց այդ էներգիան է պատասխանատու մարդու վերարտադրողականության համար և կապված է նրա անձի ձևավորման հետ ողջ կյանքի ընթացքում: Սխալ է սեքսուալությունը համարել մարդու երևակայության գռեհիկ դրսևորում: Սեքսուալությունն այն է, ինչը նպաստում է երեխաների ծնվելուն, և մի՞թե դա գռեհիկ է: Նախապաշարմունքային եզրակացությունները, որոնք կատարել է քաղաքակիրթ մարդը՝ կապված սեքսուալ ոլորտի հետ, բացատրվում է նրանով, որ քաղաքակրթությունը չի հասկացել և չի գիտակցել, թե ինչ է այն իրենից ներկայացնում: 

Սեքսուալությունը մարդկային էության բնական դրսևորում է: Սեռական հարաբերությունները սեռերի միջև ինտիմ հարաբերություններն են, որոնք իրենց մեջ կրում են մարդու անձնային զարգացման պոտենցիալ: Սեքսուալությունը մարդու ինքնապահպանման ամենաուժեղ բնազդն է: Այս գործառույթի խանգարումը բերում է կենսունակության խանգարման: 

Սխալ է այն եզրակացությունը, ըստ որի՝ զուտ ֆիզիոլոգիական տեսանկյունից ելնելով՝ երեխա ունենալու անհնարինությունը համարվում է մարդու ինքնապահպանման բնազդի` սեքսուալության գիտակցման վերացման հետևանք: Այդ կորուստը կարող է լինել միայն հոգեբանական, սեփական սեքսուալությունը սխալ հասկանալու հետևանք. նման երևույթներն ուղղելի են: 

Ինչի՞ է հանգեցնում մարդու վախն իր բնական սեքսուալությունից: Մարդը կորցնում է իր ամբողջականության զգացողությունը, ինչը ազդում է էներգետիկ ընդունակությունների և կյանքի այլ բնագավառների վրա:

Սեքսուալության նկատմամբ վախն առաջանում է սեքսուալ արգելքների կամ սեփական սեքսուալությունը սխալ հասկանալու հողի վրա: Ուղղելով սեփական աշխարհայացքը՝ կապված սեքսուալ ոլորտի հետ` մարդը կրկին վերականգնում է իր ընդունակությունը սեփական ճակատագիրը կերտելու համար: