Վաղը կսպանեն, կվտարեն, կբանտարկեն ցանկացած հայի, ով կփորձի դիմադրել օկուպացիային


19:51 , 15 հուլիս, 2022

Մի շաբաթ առաջ Խաչիկ գյուղից Ադրբեջանը փախցրեց ՀՀ քաղաքացու և խոշտանգեց:
Երեկ Հայաստան մուտքը փակեցին սփյուռքահայ գործչի համար, ով Հայոց ցեղասպանության ճանաչման ու հայկական շահի համար պայքարի ամենաակտիվ մարտիկներից է:
Այսօր դատարանում նիստի ժամանակ փաստացի սպանվեց ընդդիմադիր մշակութային գործիչ:
Իսկ վաղը... Վաղը կսպանեն, կվտարեն, կբանտարկեն ցանկացած հայի, ով կփորձի դիմադրել օկուպացիային: Մեր երկրի օկուպացիային:
Շատերի «քաղաքավարի» լռության բարձր հովանու ներքո: