Ո՞վ է պատասխանատու Արմեն Գրիգորյանի մահվան համար


17:45 , 15 հուլիս, 2022

Ո՞վ է պատասխանատու Արմեն Գրիգորյանի մահվան համար

Պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի անսպասելի մահը ցնցել է շատերին: Գրիգորյանը, փաստորեն, դարձավ այս իշխանությունների հերթական զոհը. չլիներ շինծու ու անհիմն կերպով մարդու վրա «կարված» գործը, չլինեին արհեստական արգելքները՝ Գրիգորյանին տեսակցելու, չլինեին իշխանությունների սադիստական հակումները՝ մինչև վերջին խազը պատժելու, ճնշելու, փոշիացնելու սեփական կարծիք ունեցող ու հայրենիքը փրկել փորձող անհատաներին, հանրությունը նման ողբեգական դեպքի ականատեսը չէր դառնա:

ՔՊ-ական իշխանության բնավ առաջին զոհը չէ Արմեն Գրիգորյանը, բայց մեծագույն ողբերգությունն այն է, որ չկա ոչ մի երաշխիք, որ նա վերջինը կլինի. քաղբանտարկյալների թիվը ՀՀ-ում ներկա պահին հաշվվում է տասնյակներով, որոնց առնվազը մի մասի մոտ առկա են առողջական խնդիրներ՝ կյանքին սպառնացող:

Ո՞վ է կրում այս ամենի պատասխանատվությունը: Կրում են բացառապես իշխանությունները, բայց հուսալ, թե նրանք իրենք իրենց մեղավոր կհամարեն որևիցե բանի համար, անիմաստ է, ինչի ապացույցը նույն Նիկոլի հայտնի հարցազրույցն էր, որի ընթացքում գերագույն գլխավոր հրամանատարն իրեն համարել էր պատասխանատու, բայց ոչ մեղավոր՝ պատերազմում կրած պարտության համար: