Աշխարհի ամենահայտնի համբույրները. ՖՈՏՈՇԱՐՔ


16:36 , 29 օգոստոս, 2013

Emedia.am-ը գրում է.

Օգոստոսի 24-ին Կոմիտաս 5 հասցեում տեղի ունեցած իրադարձություններն ու հատկապես ոստիկանի՝ ակտիվիստուհուն համբուրելու դրվագը, շարունակում են մնալ հասարակության ուշադրության կենտրոնում։ eMedia.am–ը որոշել է վերհիշել աղմուկ հանած կամ հայտնի դարձած մի քանի համբույրների պատմություններ։

1. Լեոնիդ Բրեժնև ու Էրիխ Խոնեկեր։

Լեոնիդ Բրեժնևի համբուրվելու մոլուցքը հայտնի էր շատերին։ Բարեկամ պետություններին 3 անգամ համբուրելու սովորությունը նույնիսկ ստացել էր «Тройной Брежнев» անունը։ Ամենահայտնի նման համբույրը տեղի ունեցավ Բրեժնևի ու ԳԴՀ ղեկավար Էրիխ Խոնեկերի միջև։ Ավելի ուշ նկարիչ Դմիտրի Վրուբելն անմահացրեց այն Բերլինյան պատին։

2 Բենքսիի հայտնի «համբուրվող ոստիկանները»

Փողոցային նկարիչ Բենքսին, ում ինքնությունն, ի դեպ, հայտնի չէ, պատկերել է այս գրաֆիկին Բրայթոնում։

3. Մադոննա և Բրիթնի Սպիրս

Մեծ սկանդալ հանող այս համբույրը տեղի ունեցավ 2003 թվականին՝ MTV Music Awards–ի ժամանակ։

4 Ալֆրեն Էյզենշթադտ, բուժքույրն ու նավաստին Թայմս Սքվերում։ Ինքը լուսանկարիչը պատմել է, որ երկրորդ համաշխարհայինի ավարտի լուրից ցնծացող նավաստին վազում էր փողոցով՝ համբուրելով հանդիպող կանանց։ Վերջապես, Էյզնշթադտին հաջողվեց համբույրի կադր նկարել մի բուժքույրի հետ՝ սև–սպիտակ հագուստի համադրություն ստանալով։

5. համբույրի ամենահայտնի լուսանկարներից մեկն արվել է Կանադայում՝ հոքեյի հանդիպմանը հետևած երկրպագուների ու ոստիկանների բախման ժամանակ։