«Հիասքանչ առավոտ Բաքվում»․ ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը Հայաստան այցից հետո մեկնել է Ադրբեջան (լուսանկար)


13:59 , 15 հուլիս, 2022

Եվրամիության՝ Հարավային Կովկասում և Վրաստանում ճգնաժամային հարցերով հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը Հայաստան այցից հետո մեկնել է Ադրբեջան։ Այս մասին նա գրել է Twitter-ի իր էջում:

ԵՄ-ի հատուկ ներկայացուցիչը նշել է, որ Բաքվում «մի քանի կարևոր» հանդիպում» կանցկացնի և հրապարակել է Ադրբեջանի մայրքաղաքից լուսանկար՝ գրառմամբ․ «հիասքանչ առավոտ Բաքվում»։


Հիշեցնենք, որ նա Հայաստանում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն էր ընդունել Տոյվո Կլաարին: Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը: Նա հանդիպել էր նաև Նիկոլ Փաշինյանի հետ։ Հանդիպմանն անդրադարձ է կատարվել Հարավային Կովկասի տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին, Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակին, խաղաղության ու կայունության ապահովմանն ուղղված քայլերին: