Արգենտինայում ձերբակալվել է մազերի գողերի խմբավորում


16:30 , 29 օգոստոս, 2013

1in.am-ը գրում է.

Արգենտինայում ձերբակալվել է մազերի գողերի խմբավորում: Հանցագործներից երկուսի վերջին զոհը եղել է 13-ամյա աղջիկ, ով ունեցել է 80 սմ երկարությամբ մազեր: Աղջկա քույրը փորձել է փրկել նրան, սակայն նրա մազերը գողը կտրել է: Աղջկա ճիչերը լսելով՝ հարևանները ոստիկանություն են կանչել: Շուտով իրավապահներին հաջողվել է բռնել հանցագործներին: Կանանց պայուսակներում ոստիկանները հայտնաբերել են 6 զոհերի մազեր: Դրանք եղել են տարբեր գույնի ու երկարության: Հայտնաբերվել են նաև մի քանի մկրատներ:

Երրորդ հանցագործին հաջողվել է ձերբակալել մի քանի ժամ անց: 32-ամյա տղամարդուն ձերբակալել են, երբ նա պտտվել է ոստիկանական բաժանմունքի շուրջը՝ փորձելով պարզել, թե ինչ է պատահել քույրերի հետ: Այս մասին հայտնում է Russia Today-ը:

Արգենտինան միակ լատինաամերիկյան երկիրը չէ, որը բախվել է այդ խնդրին: Արձակված մազերով քայլելը վտանգավոր է նաև Վենեսուելայում: