Ավտոբուսի 8 վարորդներ ինքնակամ «խաչվել են»՝ ի նշան բողոքի


17:06 , 29 օգոստոս, 2013

Ավտոբուսի 8 վարորդներ ինքնակամ «խաչվել են»՝ ի նշան բողոքիPanorama.am-ը գրում է.

Ավտոբուսի 8 վարորդներ Պարագվայում  արդեն քսան օր է շարունակում են փայտե խաչերին մեխված մնալ: Նման դաժան որոշում նրանք կայացրել են ի նշան անօրինական կրճատումների դեմ բողքի: Բիբլիական մոտիվներով բողոքի այս ակցիան ընթանում է Ասունսյոնից հյուսիս գտնվող փոքրիկ քաղաքում և վարորդները սպառնում են շարունակել ակցիան, եթե նրանց չվերականգնեն իրենց աշխատավայրում: Ավելին` նախօրեին վարորդներից մեկի կինը պահանջել է, որպեսզի նրան ևս «խաչեն»` մեխելով խաչի վրա ամուսնու կողքին:

«Ուտրո.ռու»-ի հաղորդմամբ, ավտոբուսային ընկերության վարորդը, որի նախկին աշխատակիցները նման դաժան վիճակում են հայտնվել, արդեն խոստացել է վերադարձնել հինգ վարորդների ընկերություն, իսկ մյուսների համար էլ գտնել աշխատանք այլ տեղ: Սակայն վարորդները պահանջում են, որպեսզի բոլորին վերականգնեն նույն աշխատանքում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ