Մթերքներ, որոնք վերացնում են բերանի տհաճ հոտը


16:12 , 29 օգոստոս, 2013

1in.am-ը գրում է.

Մասնագետները պնդում են, որ գոյություն ունեն մթերքներ, որոնք վերացնում են բերանի տհաճ հոտը և կանխում դրա հետագա առաջացումը:

Բերանի տհաճ հոտի վերացման ամենաադրյունավետ միջոց համարվում է կանաչեղենը, օրինակ մաղադանոսը, անանուխը և այլն: Ազդեցությունն ուժեղացնելու համար այս բույսերը պետք է ծամել կամ դրանցով թեյ պատրաստել:

Վերջին հետազոտությունների համաձայն` յոգուրտի ամենօրյա օգտագործումն իջեցնում է բերանում ջրածնային սուլֆիդի մակարդակը, ինչը բերանի տհաճ հոտի հիմնական պատճառն է, հաղորդում է Globalscience-ը: Սակայն անհրաժեշտ է ճիշտ յոգուրտ ընտրել` առանց շաքարավազի պարունակության:

Բերանի տհաճ հոտից կօգնեն ազատվել նաև վիտամին C պարունակող մթերքները: